Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից 10 թիմերին տրամադրել է Select ընկերության գնդակներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Յուրքանչյուր թիմի տրվել է 50-ական գնդակ: Սրա շնորհիվ Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվում են նույն ընկերության (միասնական) գնդակներով:

Մինչեւ այս հայտնի էր դարձել ՀՖՖ-ն եւս մեկ նոր համագործակցության մասին: Պայմանագիր էր կնքվել VBET ընկերության հետ, ինչից հետո ազգային առաջնության անվանումը փոխվեց, եւ հիմա՝ սկսած 2020-21 մրցաշրջանից, կոչվում է ոչ թե Բարձրագույն խմբի առաջնություն, այլ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա: Ըստ պայմանագրի՝ ընկերությունը ՀՖՖ-ին տալու է 400 միլիոն ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Հետագա 2 տարիներին ամեն հաջորդ մրցաշրջանի համար նշված գումարն աճելու է 10%-ով (ներառյալ բոլոր հարկերը)։ Սա հովանավորչական առումով ամենամեծ փաթեթն է հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում:

72