Վայոմինգում ապրող ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի ագարակ շտապօգնության մեքենա է ժամանել այն բանից հետո, երբ նա սոցցանցում գրություն էր տեղադրել, որում ներողություն էր հայցում կնոջից՝ Քիմ Քարդաշյանից, հայտնում է TMZ-ն:

Ըստ հարթակի, ականատեսները նկատել են Քանյե Ուեսթին իր տան մոտակայքում գտնվող հիվանդանոցի մոտ: Տասը րոպե անց շտապօգնության մեքենան մոտեցել է ագարակին:

Որոշ ժամանակ անց բժիշկները հեռացել են, իսկ ռեփերին տեսել են տնից ոչ հեռու՝ կվադրոցիկլ վարելիս։

1in.am

Ավելի վաղ ռեփերը հրապարակավ հայտարարել էր, որ պատրաստվում է բաժանվել Քարդաշյանից, քանի որ նա իրեն ստիպել է խանդել: Ավելի ուշ նա սոցցանցում տեղադրեց մի հաղորդագրություն, որում ներողություն էր խնդրում՝ առանց կնոջ համաձայնության նրա անձնական կյանքի մանրամասները հրապարակելու համար, բայց չի հստակեցրել, թե ինչն ինչոց է։

787