ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում ցավակցել է Դուշեթիի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին:

«Խորապես ցնցված եմ՝ տեղեկանալով Դուշեթիի վթարի մասին, որը շատ անմեղ զոհերի պատճառ է հանդիսացել:

Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին՝ առողջ ապաքինում եմ մաղթում»,-գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել մոտ 80 մետր բարձրությունից: Վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել:

I was deeply saddened to learn of a tragic car accident in #Dusheti municipality that has left behind many innocent victims.

My sincere condolences to the families of the victims and speedy recovery to the injured.

— Nikol Pashinyan (@NikolPashinyan) August 24, 2020 ">https://

147