Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 165 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության՝ 42, մարմնական վնասվածք հասցնելու` 27, խարդախության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 10-ական, ընտանեկան բռնության՝ 7, յուրացման կամ վատնման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 4-ական, խուլիգանության՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի, առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու կամ տարածելու, ազատությունից ապօրինի զրկելու, առանց իրացնելու նպատակի` թմրամիջոցների ապօրինի շրջանառության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության՝ 2, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, կողոպուտի և ծեծի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 3 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

29