Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունից պահանջում է 2 մլն դրամ: Նա դատական հայց է ներկայացրել մեր երկրի դեմ Իրավունքի խախտումը հաստատելու և Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվորի որպես ոչ նյութական վնասի հատուցում  2 000 000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:

Araratnews.am-ը սա  տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական կայքից:

Գործը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին, որը, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի կինն է:

 

 

1324