Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 33–ով և դարձել 42 825։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

 

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5 666 մարդ, կատարվել է 195 574, առողջացել են վարակվածներից 36 049։ Գրանցվել է մահվան 854 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է մեկով և հասել 256–ի։



 

311