Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում տեղի ունեցած վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է վրացական  aliq.ge-ն` հղում անելով երկրի ՆԳՆ-ի տեղեկատվությանը: 

 

 

Աղբյուրը հայտնում է, որ տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:

379