Կիրակի՝ օգոստոսի 23-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ:

Վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, ինչպես նաև կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել:

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:

124