Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ:

 

«30 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը:

 

Հռչակագրի ընդունումը մեր նորագույն պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկն է:

 

Այն նշանավորեց վայրիվերումներով, ողբերգություններով ու հաղթանակներով լեցուն 20-րդ դարի ավարտն ու մաքառումներով ու մարտահրավերներով լեցուն հաջորդ պատմական փուլի սկիզբը՝ ժամանակակից ազգային անկախ պետականության կայացման մեկնարկը:

 

1990-ի օգոստոսի 23-ին մեր ավագ եղբայրները մեզ արժանապատիվ կյանքի ուղեգիր տվեցին: Հետագայում՝ 1992-ի մայիսին, 1994-ի մայիսին, 2016-ի ապրիլին, 2018-ի ապրիլին ու 2020-ի հուլիսին մենք ցույց տվեցինք, որ ի զորու ենք պաշտպանելու Հռչակագրի սահմանած արժեքները:

 

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է Մարությանի ուղերձում:

 

 

142