Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Լուիզիանայում հայտ է ներկայացրել ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Nola տեղական լրատվական հարթակի տեղեկությունը փոխանցում է ArmLur.am-ը:

 

Նշվում է, որ ի տարբերություն այլ նահանգների, Լուիզիանայում անկախ թեկնածուներից չի պահանջվում հազար ստորագրություն հավաքել իրենց անունը քվեաթերթիկում ավելացնելու համար: Փոխարենը, դիմումատուն պետք է ընդամենը 500 դոլար վճարի գրանցման համար։

 

Ինչպես հայտնի է դարձել, բացի հիփ-հոփ արտիստից, Լուիզիանայում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ևս տասը անկախ թեկնածու:

 

Ավելի վաղ Քանյե Ուեսթը հայտարարել էր, որ կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Փորձագետները կարծում են, որ նա շատ ուշ է մտել նախագահական մրցավազք, քանի որ մի շարք նահանգներում ընտրողների ստորագրությունները հավաքելու վերջնաժամկետն ավարտվել է:

 

ԱՄՆ նախագահի 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներին կներկայացնի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, իսկ հանրապետականներին՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:

309