Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է՝  երեխաները դիմակներ պետք է կրեն սկսած  12 տարեկանից:

Ինչպես տեղեկացնում են  միջազգային լրատվամիջոցները,  այս մասին ԱՀԿ-ն հայտարարել է օգոստոսի 21-ին՝  հրապարակած փաստաթղթում ՝ նշելով, որ 12 տարեկան և  բարձր երեխաներին խորհուրդ է տրվում կրել դիմակներ:

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ հնարավոր չէ պահպանել 1 մետր սոցիալական հեռավորությունը, ինչպես նաեւ տվյալ տարածաշրջանում կորոնավիրուսի բարձր տարածվածության դեպքում։

482