Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42792 դեպք, որոնցից 35991-ն` առողջացած, 852-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195194 թեստավորում:

 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 176 նոր դեպք և 84 առողջացած։

 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է:

430