2020թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին,  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել:

Վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ժամը 16:15-ին գրանցվել է Խ.Բաղդասարյանի կենսաբանական մահը:
       

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

476