ԵՊՀ առաջին կուրսեցիների համար դասերը սկսելու են սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: 

ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներն ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու են առցանց նամակի միջոցով, որն ուղարկվելու է նախապես իրենց համար ստեղծված համալսարանի էլեկտրոնային փոստի հասցեին:

Առաջինկուրսեցիներին համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի www.dimord.am կայքում ընդունելության առցանց դիմում-հայտերը լրացնելիս նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

ԵՊՀ հրամանագրված յուրաքանչյուր առաջինկուրսեցի օգոստոսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային նամակի միջոցով արդեն տեղեկացված կլինի, թե ինչպես, երբ և որ մասնաշենքում են մեկնարկելու դասերը:

ԵՊՀ բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ևս ուղարկվելու է համալսարանի էլեկտրոնային փոստի միջոցով:

Նշենք, որ ԵՊՀ-ում ուսումնական նոր տարում դասերն իրականացվելու են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով:

ԵՊՀ-ն շնորհավորում է և բարի երթ մաղթում ԵՊՀ-ականներին ու համալսարանական լինելու մեծագույն կոչումն արդեն կրող առաջինկուրսեցիներին:

450