«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրը հունական Միկոնոս կղզում բարի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ձերբակալվել է:  Proto Thema-ի տեղեկությունը փոխանցում է ShantNews.am-ը: 

 

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը: Երկու խումբ անգլիացիներ ծեծկռտուք են սկսել բարի մոտ, որից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Երեք տղամարդ, որոնց թվում է եղել Մագուայրը, վիրավորել են իրավապահներին և ֆիզիկական դիմադրություն ցույց տվել։ Ձերբակալվածները շարունակել են վիճել ոստիկանական տեղամասում, որից հետո նրանց բանտարկել են:

 

«Մանչեսթեր Յունայթեդից» հայտարարել են, որ տեղյակ են Մագուայրի մասնակցությամբ միջադեպի մասին: Ակումբը կապի մեջ է 27-ամյա ֆուտբոլիստի հետ, նա համագործակցում է հունական իշխանությունների հետ, ասվում է «կարմիր սատանաների» հաղորդագրության մեջ:

43