Արդյոք կզրկեն ծնողական իրավունքից. ծեծված երեխաների դեպքի հետքով

«10 րոպեն մեկ զանգում են լրատվամիջոցները, ես իմ գործողություններն եմ անում»,- Araratnews.am-ին ասաց Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը:
Համայնքի ղեկավարն ասաց, որ քննչական կոմիտեում է, «խառը գործեր ունի»: Դրանք կապ ունե՞ն ծեծված երեխաների դեպքի հետ, Անդրանիկ Վիրաբյանը չասաց:
Ինչ վերաբերում է երեխաներին ծեծած ընտանիքին, համայնքի ղեկավարը հիշեցրեց՝ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են: «Կզանգենք նրանց, կճշտենք»,- ասաց համայնքի ղեկավարը:
Արդյոք ծնողական իրավունքից պետք է զրկել 28-ամյա կնոջը, որը նաև ծեծել է իր երեխաներին: Համայնքի ղեկավարն ասաց՝ իրավապահները կպարզեն:
Հիշեցնենք՝ այսօր ձերբակալվել է նաև Խաշթառակի մի բնակչուհի, որը հոր հետ ծեծել էր իր եւ եղբոր անչափահաս երեխաներին:
Սոնա Դավթյան
388
Դրական դինամիկա կա. Խաշթառակում ծեծված երեխաների մասին
25 Օգոստոս, 2020 13:44
Մարզպետը` ծեծված երեխաների դեպքի մասին
22 Օգոստոս, 2020 14:21
Բեյրութի պայթյունից տուժած երեխաների կեսի մոտ առկա են տրավմայի և սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ
26 Օգոստոս, 2020 14:21
Դրական դինամիկա կա. Խաշթառակում ծեծված երեխաների մասին
25 Օգոստոս, 2020 13:44
Քանի տարեկանից սկսած պետք է երեխան դիմակ կրի. ԱՀԿ
23 Օգոստոս, 2020 11:52
Դրական դինամիկա կա. Խաշթառակում ծեծված երեխաների մասին
25 Օգոստոս, 2020 13:44
Բաթոյանը Խաշթառակի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետի հետ
26 Օգոստոս, 2020 13:58
Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի
25 Օգոստոս, 2020 12:33
Պապու կողմից դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխան միացված է արհեստական շնչառության սարքին․ մանրամասներ
19 Օգոստոս, 2020 17:15