Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Օմսկում շտապ հոսպիտալացվել է: Այստեղ շտապ վայրէջք է կատարել ինքնաթիռը, որում նա գտնվում էր, եւ որն իրականացնում էր Տոմսկ-Մոսկվա չվերթը: Այդ մասին Twitter-յան միկրոբոլգի իր էջում իր էջում հայտնել է Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշը:

Նա նշել է, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է տոքսիկ թունավորման նշաններով: Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, այժմ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում:

Կիրա Յարմիշը Twitter-յան միկրոբոլգի իր էջում հայտնել է, որ իրենք կարծում են, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:

 

«Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- գրել է Յարմիշը:

296