Կուրսկի մերձակայքում գտնվող Գորշեչնի քաղաքում աղիքային վիրահատությունից հետո «մահացած» տարեց կնոջն ուղարկել են դիահերձարան:

 

Հաջորդ առավոտյան դիահերձարանի աշխատակիցները կնոջը գտել էին գիտակից վիճակում: Այդ մասին հայտնել է «Կուրսկիե Իզվեստիա» թերթը:

 

«Աղիքում հայտնաբերել էին չարորակ ուռուցք և մետաստազներ: Աղիների աշխատանքը վերականգնել էին, սակայն վիրահատությունից հետո կինը կլինիկական մահ էր տարել: Այդ պատճառով նրան ուղարկել էին դիահերձարան»,- ռուսական լրատվամիջոցի տեղեկությումը փոխանցում է ipress.am-ը:

 

Ծեր կնոջը տուն էին տարել նրա հարազատները, ովքեր հիվանդանոց էին եկել նրան հուղարկավորելու հանար:

 

Հիվանդանոցում միջադեպը մեկնաբանել էին սարքավորումների  ժամկետանց լինելու և բժշկի երիտասարդ լինելու հանգամանքով:

 

504