Ֆուտբոլի եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, այսօր հեռակապով տեսաժողով կանցկացնի բոլոր 55 ազգային ֆեդերացիաների գլխավոր քարտուղարների հետ: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես» թերթը, այդ ժողովի ժամանակ կքննարկվի նաև ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջիկա մրցաշարի անցկացնել-չանցկացնելու հարցը, որը պետք է մեկնարկի սեպտեմբերին: 

 

Ինչպես փոխանցում է Ա1+ լրատվականը, ֆուտբոլային հզոր երկրների ֆեդերացիաներն առաջարկում են չեղարկել այն, քանի որ կորոնավիրուսի պատճառով ստիպված են ուշ սկսել առաջնությունները, իսկ դա ստիպում է խտացնել խաղացանկը: Այդ ծրագրին կողմ են հատկապես չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խմբային փուլի մասնակից ակումբները, որոնք գտնում են, որ ֆուտբոլիստները տարեկան առանց այն էլ անցկացնում են 40-50 հանդիպում, իսկ հավաքականների խաղերն էլ ավելի են ծանրաբեռնում նրանց:

 

Առաջատար ֆեդերացիաները նաև նշում են, որ 2020թ Ազգերի լիգայի խաղերը մարզական առումով մեծ նշանակություն չունեն, քանի որ այն չի համարվում աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլ:

 

111