Թուրքիայի Քոնյա նահանգի Չումրա վարչական շրջանի ղեկավար 46-ամյա Հալիթ Օֆրազը մահացել է կորոնավիրուսից։
 

Օֆրազն իր հիվանդության մասին սոցիալական ցանցերում հայտարարել էր օգոստոսի 3-ին։ Նա նշել էր, որ կոկորդի ցավի պատճառով դիմել է բժշկի և կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Թեստի պատասխանը դրական է եղել։ Թուրք պաշտոնյան նաև հայտնել էր, որ իրեն լավ է զգում, առողջական վիճակը լավ է։

 

Սակայն օրեր անց բժիշկները պրոֆիլակտիկ նպատակով նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել։ Չնայած բոլոր միջամտություններին՝ Օֆրազի կյանքը փրկել չի հաջողվել

128