ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ այս ընկերությունում «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ.  բացակայել են պիտակներն ու մակնշումը: Իսկ մածուկից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

 

«Վիլիչ Հաուզ» ՍՊԸ առանձին՝ «Տոմատի մածուկ»-ի, արտադրական գործառույթը կասեցվել է: Տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Սահմանված ժամկետում որոշման չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

101