ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է brfootball-ը:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել երեկ՝ Ֆրանսիայի գավաթի եզրափակչում «Սենթ-Էթյենի» հետ խաղում և փոխարինվել առաջին խաղակեսում:

Բուժզննման արդյունքում հայտնիէ դարձել, որ հարձակվողի վնասվածքը կապված է կապանների հետ:

Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն:

Աղբյուրը՝ https://armsport.am

1743