Պարետի նոր որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները.
Վերաբացվել են՝
- Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից,
- Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց,
- Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով,
- Գրադարանները,
- Թանգարանները
- Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։
Սահմանվել են կանոններ՝
- Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի,
- Գրադարանների և թանգարանների,
- Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների,
- Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։
Այսուհետ դիմակ կարող են չկրել՝
- Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ,
- Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
- Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը,
- Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ:
610
Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում կշնորհվի , Արցախի նախագահ
27 Օգոստոս, 2020 13:18
Հաստատավել է 203. կա 3 մահ
27 Օգոստոս, 2020 10:58
Ինչ վիճակում են փլուզման հետևանքով տուժած քաղաքացիները. նոր մանրամասներ
26 Օգոստոս, 2020 16:48
Արայիկ Հարությունյանը նոր որոշում է կայացրել
25 Օգոստոս, 2020 16:33
Գևորգ Մովսեսյանն ազատվեց պաշտոնից
17 Օգոստոս, 2020 12:12
Անձնական ավտոմեքենայում դիմակ կրելը պարտադիր չի լինի. պարետի նոր որոշումը
12 Օգոստոս, 2020 14:53
«Քեզ համար Լիբանան». կազմակերպվում է դրամահավաք համերգ
27 Օգոստոս, 2020 17:47
Մեղրիի սահմանային անցակետում շարունակվում է ուժեղացված ծառայությունը
27 Օգոստոս, 2020 17:38
Մենք մշակույթի համար բարեգործություն անելու մշակույթ չունենք (տեսանյութ)
27 Օգոստոս, 2020 15:55
Քանի՞ հոգով կարելի է ցույց անել, ե՞րբ, որտե՞ղ դիմակ դնել. պարետը մանրամասնում է
12 Օգոստոս, 2020 16:19
Հուսով եմ՝ արտակարգ դրությունը երկարացվում է վերջին անգամ. պարետ
12 Օգոստոս, 2020 15:30
Անձնական ավտոմեքենայում դիմակ կրելը պարտադիր չի լինի. պարետի նոր որոշումը
12 Օգոստոս, 2020 14:53