Գրել էինք, որ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործը դատարանում է: Գործը քննելու է դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանը:

Նա երկար տարիներ աշխատել է դատախազությունում մինչեւ դատավոր դառնալը: 2010 թ-ից աշխատում է դատական համակարգում դատավոր: 2019 թ-ի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել: 

Նա քննել է բազմաթիվ աղմկահարույց գործեր, օրինակ, Հաց բերող Արթուր Սարգսյանի,  Ռոբերտ Քոչարյանի գործը: Դատավորը  բավարարել էր Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը 2019 թ-ին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Araratnews.am-ը տեղեկանում է, որ դատավորը 2019 թ-ի վերջում հայտարարագրել է մեկ բնակարան Սյունիքում 1,500,000 կանխիկ դրամ: Նա եկամուտ ստացել է իր աշխատավարձից, փոխառություններից, կենսաթոշակից, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունից՝ 72,000 դրամ:

Դատավորի կինը՝ Հակոբյան Իրինան, հայտարարագրել է երկու բնակարան Սյունիքում եւ Երեւանի կենտրոնում համատեղ սեփականությամբ: Դատավորի կինը եկամուտ ստացել է աշխատանքի վարձատրությունից՝ 360,000 դրամ, կենսաթոշակից՝ 420,000 դրամ, վարձակալությունից՝ 2,040,000 դրամ եւ փոխառություններից՝ 2,645,000 դրամ:

Սոնա Դավթյան

 

 

686