ԵՊՀ առաջին կուրսեցիների համար դասերը սկսելու են սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից: Այդ մասին հայտնում են ԵՊՀ պաշտոնական կայքից:

 

ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներն ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու են առցանց նամակի միջոցով, որն ուղարկվելու է նախապես իրենց համար ստեղծված համալսարանի էլեկտրոնային փոստի հասցեին:

 

ԵՊՀ հրամանագրված յուրաքանչյուր առաջինկուրսեցի օգոստոսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային նամակի միջոցով արդեն տեղեկացված կլինի, թե ինչպես, երբ և որ մասնաշենքում են մեկնարկելու դասերը:

 

ԵՊՀ բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ևս ուղարկվելու է համալսարանի էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Նշենք, որ ԵՊՀ-ում ուսումնական նոր տարում դասերն իրականացվելու են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով:

239