Տոկիոյում օգոստոսի սկզբից ի վեր առնվազն 79 մարդ է մահացել շոգ եղանակի ներգործությունից:

Ինչպես հայտնում են միջագային լրատվամիջոցները, մահացածների  80 տոկոսը 70-ից բարձր տարիքի մարդիկ են:

 

Հաղորդվում է , որ շատերը մահացել են իրենց  բնակարաններում, որտեղ օդորակիչներ չեն եղել:

 

Օգոստոսի 17-ին Կենտրոնական Ճապոնիայի Համամացու քաղաքում (Սիձուոկայի պրեֆեկտուրա) օդը ցերեկը տաքացել է մինչև Ցելսիուսի 41,1 աստիճան, ինչը դարձել Է երկու տարի առաջ սահմանված պատմական ջերմաստիճանային ռեկորդի կրկնությունը:

 

 

Տոկիոյում այս շաբաթ նույնպես շոգ եղանակ է հաստատվել, ջերմաչափի սյունը բարձրացել Է մինչև 36 աստիճան:

Ճապոնիայում սովորաբար շոգ եղանակ է հաստատվում հուլիսի կեսերին՝ անձրևների սազոնի ավարտից հետո:

Սակայն այս տարի ամբողջ հուլիսը եղել է ամպամած, իսկ երկրում տեղացել են ինտենսիվությամբ ռեկորդային անձրևներ, որոնք հանգեցրել են սողանքների և գետերի հորդացման:

ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամաբ էլ` անցյալ տարի ամբողջ երկրում շոգից զոհվել էր 126 մարդ, ավելի քան 70-ը տուժել:

 

642