Հայաստանի ազգային գրադարանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են:

«Կարող եք մուտք գործել հետևյալ հասցեներով.

Հայ գիրք. haygirk.nla.am (http://haygirk.nla.am/)

Հայ մամուլ. tert.nla.am (http://tert.nla.am)

Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ. armunicat.nla.am (https://is.gd/uLvcI6)

Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայքի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Շատ շուտով կայքը ևս հասանելի կլինի:

Մայիսի 10-ին այրվել էր Հայաստանի ազգային գրադարանի թվային արխիվը: Որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերվել էին ծխեցված վիճակում:

2505