Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել մինչև նախագահը կձևավորի նախարարների խորհրդի նոր կազմը: Սա տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից:

 Մինչեւ նոր կառավարություբ կձեւավորվի վարչապետին, նախարարներին և պետական կոմիտեների նախագահներին հանձնարարված է իրենց լիազորությունները կատարել:

Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել գործող և նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: Ըստ Բելառուսի ԿԸՀ-ի՝ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80.1%-ը, իսկ նրա գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10.1%-ը:

 

 

383