Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր վճարված հարկը վաղվա կառուցված ճանապարհն է:

Երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը:

Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր:

Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների երկարաժամկետ կտրվածքով կանխիկի 10%-ի կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03% աճ:

Նախագիծը վերջնականացված շուտով կդրվի հանրային քննարկմանը»:

633