«Արարատ-Արմենիան» պաշտոնապես հայտարարել է Սարգիս Շահինյանի հետ պայմանագիր կնքելու մասին:

24-ամյա ֆուտբոլիստը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», «Արարատում», «Ալաշկերտում» և բուլղարական «Մոնտանայում»։

Կիսապաշտպանը դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։ Շահինյանի վերջին ակումբը եղել է «Լոռին»:

1685