«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը միացել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000  դոլար:

 

«Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին:

 

Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար:

 

Նվիրաբերելու համար այցելեք՝ www.himnadram.org/hy»,- ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

 

 

 

127