Արտակարգ դրության ռեժիմում մեղմացումներն այսօրվանից ուժի մեջ չեն: Մինչև ուրբաթ  շատ հստակ կանոնակարգված կհրապարակվի ամեն ինչ: Այսօր ԱԺ-ում ասել է  պարետ Տիգրան Ավինյանը:

Բացօթյա տարածքներում՝ այգիներում և բնության գրկում, դիմակ դնելու պարտադիր պայմանը կհանվի ընտանիքի անդամներով հավաքներին: 

Ինչ վերաբերում է հավաքներին եւ ցույցերին, ժամային եւ տեղային սահմանափակում չկա: Միայն պետք է համաճարակային կանոնները պահպանել՝ դնել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

Հիշեցնենք՝  այսօր եւս մեկ ամսով երկարացվեց արտակարգ դրությունը կորոնավիրուսի պատճառով: 

372