Ինչ վիճակում է «բալգարկայից» տուժած երեխան. մանրամասներ՝ ԲԿ-ից

Կա դրական դինամիկա: Երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Araratnews.am-ը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանից:
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ բժշկական կենտրոնի խոսնակը գրել էր՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, որն ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչով (բալգարկա) աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:
Սոնա Դավթյան
1772