Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան քառորդ եզրափակչի մի քանի խաղեր:

 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարում իտալական «Ինտեր»-ը մրցեց Լևերկուզենի «Բայեր»-ի հետ: Իտալական ակումբը հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:

 

Օրվա մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը լրացուցիչ ժամանակում կարողացավ առավելության հասնել Դանիան ներկայացնող «Կոպենհագեն»-ի նկատմամբ: Միակ և հաղթական գոլը խաղի 95-րդ րոպեին խփեց Ֆերնանդեշը, այն էլ 11 մետրանոցի շնորհիվ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Եվրոպայի լիգաի կիսաեզրափակիչում է:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

309