Աղվան Պապիկյանը՝ «Ալաշկերտում»

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան, ազգային թիմի թեկնածու Աղվան Պապիկյանի հետ:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Հայաստանում 26-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Փյունիկում» և «Ուլիսում», երկար տարիներ հանդես է եկել Լեհաստանում` պաշտպանելով տեղի «Լոձ», «Բելխատով», «Ռակով» և «Օլիմպիա» ակումբների գույները: Աղվանը ներկայացրել է Հայաստանի Մ-17 (3 խաղ, 1 գոլ), Մ-19 (9 խաղ, 2 գոլ), Մ-21 (17 խաղ, 1 գոլ) և ազգային (2 խաղ) հավաքականները:
Պապիկյանի նախորդ ակումբը Լեհաստանի Առաջին խմբի «Խոյնիչանկան» էր, որի կազմում հայ կիսապաշտպանը 25 հանդիպման է մասնակցել ավարտված առաջնությունում` դառնալով երեքական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:
553
«Քեզ համար Լիբանան». կազմակերպվում է դրամահավաք համերգ
27 Օգոստոս, 2020 17:47
Հատուկ ստախոս ուժերի և դավադիրների համար
27 Օգոստոս, 2020 17:41
Մեղրիի սահմանային անցակետում շարունակվում է ուժեղացված ծառայությունը
27 Օգոստոս, 2020 17:38
Պեդրոն և Հենոն կխաղան նույն թիմում (լուսանկար և տեսնյութ)
25 Օգոստոս, 2020 15:13
Դեսպանը ներկայացրեց Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը
31 Հուլիս, 2020 21:26
Քննարկվել են Հայաստանում վերականգնվող էներգետիկային և էներգախնայողության ծրագրերին վերաբերող հարցեր
30 Հուլիս, 2020 18:42
Սուրեն Պապիկյանը Լոռու մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին
25 Հուլիս, 2020 23:12